Thursday, November 3, 2011

Գերմանացի պատգամավորն ադրբեջանական գործակալությունից պահանջում է հերքել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրեն վերագրված հայտարարությունը

News.am. 3-11-2011- Գերմանացի պատգամավոր Շտեֆեն Կլաուդիո Լեմեն հերքում է ադրբեջանական մամուլի կողմից իրենց վերագրված` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու մասին հայտարարությունը, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ եւ Բունդեսթագի պատգամավոր Լեմեն հերքել է ադրբեջանական Trend գործակալության կողմից հոկտեմբերի 7 –ին տարածած այն տեղեկությունը, ըստ որի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը պատգամավորը «կեղծ» է համարել: Պատգամավորը լրագրողից հերքում է պահանջել. «Ես ցեղասպանությունը կեղծ չեմ համարել: Իմ կարծիքով, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականցված ցեղասպանությունը պատմական փաստ է: Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը, եթե ԵՄ հետ բանակցությունները մոտենան հաջող ավարտին»,-նշել է նա:
«Ես չեմ կարող հանդուրժել նման կեղծ հրապարակումները: Ես Trend –ի պատասխանատու լրագրողին կոչ եմ անում անհապաղ հերքում հրապարակել»,-ավելացրել է պատգամավորը:

No comments: