Thursday, November 17, 2011

Սուրեն Խաչատրյանի վախից ականատեսները կամաց-կամաց խմբագրում են իրենց նախկին հայտարարությունները

Tert.am. 17-11-2011- ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և գործարար Սլվա Համբարձումյանի միջև արձանագրված դեպքի մասին: Նա ասաց, որ ինքը հեռախոսով զրուցելիս է եղել, երբ ձայներ է լսել, շրջվել ու տեսել է արդեն ոչ թե ծեծկռտուք, այլ քաշքշոց: «Քաշքշոցը տեսա, մոտեցա, բաժանեցի նրանց, հետո Սիլվային փորձեցի հանգստացնել»,- ասել է Սարգսյանը: Վերջինս նաև գնահատել է կատարվածը. «Որպես տղամարդ` կարծում եմ, որ չի կարելի կնոջ վրա ձեռք բարձրացնել: Թեև ես խփել չեմ տեսել, այլ երբ աղմուկին շուռ եկա, քաշքշոց էր, փորձեցի բաժանել` Մենուա Հարությունյանի հետ միասին»: Սարգսյանն ասել է նաև, որ ցանկացած արարք պետք է իր գահատականը ստանա:
Թերթը նկատում է. «Նույն Սամվել Սարգսյանը երեկ ՀԺ-ին ասել էր, որ «ծնկով խելու պահը չեմ տեսել, ես տեսա որ ձեռքով ապատակեց ու հասա»: Այսինքն` Սուրեն Խաչատրյանի վախից պատգամավորները կամաց-կամաց իրենց դեռևս ցուցմունքի չվերածված հայտարարությունը կարգավորում են, որ քննչական մարմիններում մանևրելու տեղ ունենան»:

No comments: