Tuesday, November 22, 2011

Իսրայելի գաղտնի հետախուզական ծառայությունն իշանություններից գաղտնի բանակցում է Թուրքիայի հետ

7Or.am. 21-11-2011- Ինչպես հաղորդում է «Հաարեց» թերթը, Իսրայելի գաղտնի հետախուզական ծառայությունը՝ «Mossad»–ը, առանց իշխանությունների գիտության գաղտնի բանակցություններ է վարել Թուրքիայի հետ։
Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ «Mossad»–ի ներկայացուցիչները թուրք պաշտոնյաների հետ գաղտնի բանակցել են «Ազատության նավատորմի» միջադեպի պատճառով Անկարայի և Թել Ավիվի միջև առկա հարաբերություններում առաջացած լարվածությունը լիցքաթափելու համար։ Լիբերմանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Mossad»–ի աշխատակիցները բանակցությունների մասին տեղյակ չեն պահել Արտաքին գործերի նախարարությանը։
Բացի այդ, կազմակերպությունը գաղտնի կապեր է հաստատել նաև Հորդանանի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների հետ, որոնց մասին Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղյակ չի եղել։
Թերթը նշում է, որ Ավիգդոր Լիբերմանը հրահանգ է տվել արտգործնախարարության աշխատակիցներին այլևս որևէ տեղեկություն չտրամադրել «Mossad»–ին։

No comments: