Saturday, November 12, 2011

Իրանը կանգնած է պանթյուրքիզմի վտանգի առջև. Իրանագետ

HayNews.am. 12-11-2011- «ԱՄՆ-ի սպառնալիքներն Իրանի դեմ թուլացել են, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով»,-նշել է իրանագետ Մհեր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Արևմուտքում և ԱՄՆ-ում վաղուց էին սպառնալիք տեսնում Իրանի մեջ, բայց եթե համեմատենք անցյալի հետ, ԱՄՆ-ի սպառնալիքները թուլացել են»,-ասել է իրանագետը` մեկնաբանելով. «Նախ Իրանը Իրաք չէ, բացի այդ, մեծ հավակնություններ ունի տարածաշրջանում առաջատար դառնալու համար: Մյուս հանգամանքն այն է, որ Իրանը տարածվում է Պարսից ծոցի երկայնքով և հանդիսանում է ծովային փոխադրումների ղեկավար»:
Բաղդասարյանը նշել է. «Իրանն ունի տարածաշրջանային խնդիրներ, բայց նաև այնպիսի հարևաններ ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, ինչի պատճառով կանգնած է պանթյուրքիզմի վտանգի առջև: Իրանում կարող է առաջանալ ազերիների, թուրքերի բողոք, ինչը կմասնատի Իրանի իսլամական հանրապետությունը, իսկ դա ձեռնտու չէ Արևմուտքին»:
Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակմանը, ինչի մասին խոսակցություներն ակտիվացան նախորդ շաբաթ, իրանագետը նշել է. «Իսրայելին ոչ ոք չի թողնի, որ ինքնագլուխ գնա այդ քայլին»:

No comments: