«Լրագիր» 12-11-2011- Թաթայի այդ համերգին հավաքվել էր ասենք մի քանի հազար երիտասարդ, այն էլ անկասկած ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ամերձ երիտասարդ: Երբ վարչապետը հայտարարում է, որ հաղթանակների ներուժը “այս դահլիճում” է, դրանից կարծես թե որոշակիորեն ֆաշիստական հովեր են փչում:
Բանն այն է, որ այդ պահին դահլիճից դուր էր գտնվում երեւի թե մի քանի անգամ ավելի երիտասարություն: Դահլիճից դուրս գտնվող երիտասարդությունը, մեղմ ասած, հազիվ թե պակաս ներուժ ունենա, քան այդ պահին դահլիճում եղածը:
Հետեւաբար, երբ վարչապետը ոչ թե հայտարարում է, թե այդ ներուժն ունի Հայաստանի երիտասարդությունը, կամ թե այդ ներուժի մի մասը այդ դահլիճում է, այլ ասում է, որ “եվ այդ ներուժը այս դահլիճում է”, ապա ստացվում է նրա իսկ առաջ քաշած “կոտրած տաշտակի տարբերակի” մոդիֆիկացիան:
Այսինքն, ով մեզ հետ է, ունի հաղթանակների ներուժ, իսկ ով մեզ հետ չէ, ով դրսում է, նա կկանգնի “կոտրած ներուժի” առաջ:
Ներկայում համաշխարհային ասպարեզում մոդայիկ է դարձել “մենք” տրամաբանությամբ նախընտրական հռետորաբանությունը՝ “այո, մենք կարող ենք”, ասում էր Օբաման ԱՄՆ-ում, “Անենք դա միասին”, ասում են “եդինառոսները” Ռուսաստանում:
Հայաստանում սակայն այդ “մենքը” դարձրել են ոչ թե առաջարկ հասարակությանը, այլ սպառնալիք եւ շանտաժ՝ “մենք սա ենք, եւ եթե դու չդառնաս մենք, ապա մենք քեզ կդարձնենք “կոտրած տաշտակի առաջ կանգնած կամ գուցե նույնիսկ նստած մարդ”: Մոտավորապես այդ հովն է փչում ներկայում իշխող կուսակցության նախընտրական տրամադրություններից:
Ու թերեւս հենց այդ հովերն են առավել մտահոգիչը, քան այն, թե ինչի ազդեցության տակ են հռչակվում դրանց տարբեր մոդիֆիկացիաները: Բանն այն է, որ այդ ամենը կամաց-կամաց կարծես թե ֆաշիզմ է հիշեցնում, երբ ամեն ինչ նույնականացվում է մի կառույցի հետ:
Ըստ երեւույթին, առաջիկայում Տիգրան Սարգսյանը կվերանայի նաեւ իր “հայկական աշխարհի” տարբերակը եւ կհայտարարի “ՀՀԿ-ական աշխարհի” կառուցման մասին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment