Friday, November 11, 2011

ԱՄՆ-ը անհանգստացած է Իրանին հնարավոր հարվածով

«Լրագիր» 11-11-2011- ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իրանին հարվածները հնարավոր է չտան ցանկալի արդյունք և ունենան «անկանխատեսելի հետևանքներ»: Նրա կարծիքով, Իրանի հրթիռակոծումը առավելագույնը կարող է հետաձգել այդ երկրի միջուկային ծրագիրը մոտ 2-3 տարով:
BBC-ն գրում է, որ այս դիրքորոշումը վերջին օրերին ավելի է տարածվում Վաշինգտոնում ու ամերիկյան մամուլում և հավանաբար, Պանետտայի խոսքերն ուղղված են Իրանի դեմ ռազմական գործողության հետ կապված խոսակցությունների դեմ:
«Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի և այնտեղ գտնվող ամերիկյան զորքերի վրա: Պետք է զգուշանալ անկանխատեսելի հետևանքներից: Անհրաժեշտ են ամենախիստ պատժամիջոցները` տնտեսական և դիվանագիտական, Իրանի վարքագիծը փոխելու համար», - ասել է Պանետտան:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ և նպատակ չունի միջուկային զենք ստեղծել:

No comments: