Thursday, November 10, 2011

Այսօր երիտասարդների համախմբվածության և համերաշխության տոնն է

Panorama.am. 10-11-2011- Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է։ 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձևավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների։ Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության օր:
Այս օրը նշվում է որպես երիտասարդների համախմբվածության և համերաշխության տոն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երիտասարդների ուժի և նրանց՝ ապագան կառուցելու մեծ ցանկության մասին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է երիտասարդներին տոնի առթիվ՝ մաղթելով տոկունություն, միշտ առաջ գնալու և դժվարությունները հաղթահարելու վճռականություն։
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես նեցուկ է կանգնելու երիտասարդությանը՝ նրա ներուժն ու կարողություններն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը», -տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից։

No comments: