News.am. 1-1-2011- «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրին տված հարցազրույցում Հարավային Կովկասում 2006-2011թթ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անդրադարձել է ղարաբաղյան հարցին: Նա, մասնավորապես, նշել է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած ճգնաժամը շարունակում է խորանալ, եւ իրավիճակն առ այսօր թվում է փակուղային եւ անլուծելի: Ղարաբաղյան հակամարտության ներքին տրամաբանությունը եւ զարգացումը հղի են լուրջ ռիսկերով: Կտրուկ սրացման իրական վտանգ կա: Հակամարտության կողմերը սպառազինությունների չթուլացող եւ ապակայունացնող մրցավազք են սկսել: Գոյություն ունի միայն հրադադարի մի անկայուն համաձայնագիր, որի պահպանմանը հետեւում են միայն ԵԱՀԿ մի քանի դիտորդներ:
Բրյուսելը հստակ հասկացրել է, որ պատրաստ է ավանդ ներդնել վստահության ամրապնդման եւ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների գործում: Ես եղել եմ նախաձեռնող եւ մասնակցել եմ Հայաստանում եւ Ադրբեջանում զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կարծիքի հետ կապված Եվրամիության ծրագրի մշակմանը: ԵՄ քաղաքականությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ մասնակի կարելի էր կիրառել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում, բայց կողմերի միջեւ վստահության իսպառ բացակայությունը առ այսօր հնարավորություն չի ընձեռել համակարգային փոխազդեցություն իրականացնել: Եվրամիությունը կարող էր վստահության ամրապնդման փափուկ միջոցներից զատ գործնական եւ քաղաքական ավանդ ներդնել Մինսկի խմբի աշխատանքներում: Մասնավորապես, անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի մասին պայմանավորվածությունը»:

No comments:
Post a Comment