Wednesday, November 2, 2011

Բարբի տիկնիկներ՝ մուսուլմանների համար

Նորզելանդական ռադիոկայանի հաղորդավարը ուղիղ եթերում առաջարկել է մուսուլմանների համար ստեղծել Բարբի մահապարտ տիկնիկներ։
Ինչպես տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները, ռադիոկայանի հաղորդավար Փոլ Բրենանն իր հյուրի հետ քննարկել է մեծահասակների համար Բարբի տիկնիկներ ստեղծելու հնարավորությունը։
Իսկ երբ ռադիոկայանի հյուրը ասել է, որ Բարբի տիկնիկների սպառման համար մեծ շուկա գոյություն ունի մուսուլմանական աշխարհում, Բրենանը հարցրել է. «Ինչո՞ւ մուսուլմանների համար չստեղծել Բարբի մահապարտ ահաբեկիչ տիկնիկներ»։
Հաղորդավարի այդ առաջարկը հանդիպել է Նոր Զելնադիայի մուսուլմանների, ինչպես նաեւ իրավապաշտպանների հակազդեցությանը։
Տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է արել Նոր Զելանդիայի ռադիոն, որն իր ափսոսանքն է հայտնել հաղորդավարի պահվածքի համար։
Այս մասին հաղորդում է TERT.am-ը:

No comments: