«ԱԶԳ», 11-11-2011- «Մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսը թուրք եւ ադրբեջանցի պետական, քաղաքական եւ հանրային գործիչների շուրթերից հնչում է գրեթե ամեն օր: Երկու երկրներն իրոք սերտ համագործակցում են ամենատարբեր բնագավառներում: «Թուրքիան միակ միջնորդն է Ադրբեջանի եւ Արեւմուտքի հարաբերություններում»,- օրերս հայտարարել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից Ալի Հասանովը: «Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի արնածորող վերքն է»,- Իզմիրում հյուրընկալելով Իլհամ Ալիեւին, ասել էր վարչապետ Էրդողանը:
Բայց, պարզվում է, խոսքից վեր կա իրականություն: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Ադրբեջանում Վանի երկրաշարժից տուժածներին օգնության նախաձեռնություն է ծավալվել: Խոսքը հանրային օգնության մասին է: Եւ պաշտոնական տվյալներով առայսօր ադրբեջանական հանրությունն իր թուրք եղբայրներին օգնելու նպատակով հանգանակել է 7650 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը փոխանցվել է Թուրքիայի Կարմիր մահիկի կազմակերպության բանկային հաշվեհամարին:
Եթե յուրաքանչյուր ադրբեջանցի Վանի երկրաշարժից տուժածներին հատկացներ գոնե մեկ դոլար, ապա գումարը կկազմեր 9 միլիոն. պաշտոնական վիճակագրությունն Ադրբեջանի բնակչությունը հաշվում է 9 միլիոն: Ինչպես ցույց է տալիս հանգանակած գումարի չափը, ադրբեջանական հասարակությունը բացարձակ անտարբեր է գտնվել թուրք եղբայրների կարիքների հանդեպ: Նրա համար միեւնույն է, թե Վանում մարդիկ մնացել են անօթեւան, սննդի, հագուստի, դեղորայքի կարիք ունեն:
Իսկ դա վկայում է, որ երկու երկների հասարակությունները չեն կիսում «եղբայրության» մասին իշխանությունների ճամարտակությունները: Ավելի ճիշտ, իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի իրենց «եղբայրությունը» հասնի հասարակությունների միջեւ փոխհարաբերություններին: Ինչն էլ իր հերթին մղում է ենթադրել, որ` կամ իշխանություններն ամենեւին էլ «եղբայր» չեն, կամ հասկանում են, որ հասարակությունները չեն ընդունում «եղբայրության» գաղափարը եւ չեն միջամտում նրանց «ներքին գործերին»:
Ո՞րն է ամենահավանականը: Դատողություններ, մանավանդ ենթադրություններ չանենք: Փաստը մնում է փաստ. Թուրքիայի աղետալի երկրաշարժից անցել է բավական երկար ժամանակ: Եւ այդ ընթացքում ադրբեջանական հասարակությունը կարող էր շատ ավելի ներշնչող ծավալի օգնություն ցուցաբերել տուժածներին: Դա չի արվել:
Ստացվում է, որ երբ «եղբայրությունը չափվում է փողով», ադրբեջանցիները գերադասում են դրամապանակները փակ պահել: Իսկ առհասարակ խոսել` կարելի՞ է: Այլ եզրահանգման տեղ չի մնում: Եթե, իհարկե, խնդիրը նրանում չէ, որ երկրաշարժը պատուհասել է Թուրքիայի հիմնականում քրդաբնակ շրջանները, եւ ադրբեջանական հասարակությունը քրդերին «եղբայր» չի ճանաչում: Իսկ դա արդեն այլ մտորումների թեմա է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:
Post a Comment