Wednesday, November 23, 2011

Թուրքիան ժամանակին ուներ դատարկ ստամոքս և փոքր ուղեղ. Դավութօղլու

Tert.am. 23-11-2011- Թուրքիան ժամանակին ուներ մկանոտ թևեր, դատարկ ստամոքս, փոքր ուղեղ և թրթռացող սիրտ։ Այս մասին բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
«Թուրքիան նախկինում նման էր մկանոտ թևեր, դատարկ ստամոքս, փոքր ուղեղ և թրթռացող սիրտ ունեցող մի մարդու։ Մկանոտ թևերը խորհրդանշում են բանակի ուժը, դատարկ ստամոքսը՝ քայքայված տնտեսությունը, փոքր ուղեղը՝ ռազմավարական թույլ մտածողությունը, թրթռացող սիրտը՝ ինքնավստահության զգացումի պակասը»,– ասել է Դավութօղլուն՝ ընդգծելով, որ հիմա Թուրքիան աշխարհին ներկայանում է բոլորովին այլ կերպ։
«Մի շարք մարդիկ վախենում էին, որ Թուրքիայում իշխանության կգան արմատական իսլամիստները, վախենում էին՝ Թուրքիան կմասնատվի։ Բոլորը մեր թշնամիներն էին՝ հույները, ռուսները, իրանցիները, արաբները։ Դա ինքնավստահության զգացումի պակաս էր։ Հիմա գաղափարները փոխվել են։ Այսօր նոր Թուրքիան առնվազն ունի մկանոտ թևեր և լիքը ստամոքս։ Մենք այլևս Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի կարիքը չենք զգում»,– ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

No comments: