Sunday, November 27, 2011

«Hurriyet Daily News». Բացարձակ սուտ է կարծրատիպը, թե «թուրքերն օտարերկրացիների նկատմամբ հանդուրժող են, հյուրընկալ եւ կարեկից»

News.am. 27-11-2011- NEWS.am-ը ներկայացնում է «Hurriyet Daily News and Economic Review»-ում հրապարկված Մահմեդ Ալի Բիրանդի հոդվածից մի հատված.
«Դերսիմի իրադարձությունների մասին քննարկումները ես իսկապես կարեւոր եմ համարում: Իրականում նշանակություն չունի` վարչապետը բացահայտել է իրական փաստերը թե դրանք բարձրացրել` ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը թուլացնելու համար: Կարեւորն այն է, որ վարչապետը բացել է «Պանդորայի արկղը», որը փակ էին պահում: Այդ արկղն այլեւս երբեք չի փակվի: Այսպիսով, Թուրքիան իր մեջ քաջություն կգտնի առերեսվել իր պատմության սեւ էջերի հետ:
Միաժամանակ` Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ քննարկումները մեկ այլ իրողություն եւս բացահայտեցին` Գլխավոր շատաբի արխիվները բացելու անհնարինությունը: Անցյալի առավել կարեւոր փաստաղթղերը գտնվում են Գլխավոր շտաբում: Սակայն եթե այդ փաստաթղթերը չբացահայտվեն, ակնհայտ է, որ անհնար կլինի առողջ քննարկում անցկացնել:
Ինչո՞ւ եւ ումի՞ց են թաքցվում այդ փաստաղթղերը: Յուրաքանչյուր երկիր, անկախ գաղտնիությունից, որոշակի ժամանակահատվածից հետո, գաղտանզերծում է դրանք, իսկ մենք ապրում ենք գաղտնիության քողի տակ: Ինչո՞ւ:
Ես չեմ կարողանում իրատեսական պատասխան գտնել այդ հարցերին:
«Haber Türk» -ում հրապարկված իր հոդվածում Ամբերին Զամանը հարցադրում էր արել. «Արդյո՞ք թուրքերը ռասիստներ են»: Նա գրում է, թե նախկինում դժվար էր պատասխանել այդ հարցին, սակայն հիմա միտքը փոխել է: Լինելով ծագումով բանգլադեշցի` Ամբերինին համարեցին «կեղտոտ բանգլադեշցի», իսկ հայկական հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման համար` նաեւ «կեղտոտ հայ»:
Այն կարծրատիպը, թե «թուրքերն օտարերկրացիների նկատմամբ հանդուրժող են, հյուրընկալ եւ կարեկից» ` բացարձակ սուտ է: Դառն է, բայց փաստ է...»:

No comments: