
Ցուցարարները Սիրիայի ինքնիշխանությունը և ազգային ինքնորոշման իրավունքը հաստատող պաստառներ են բարձրացնել` կոչ ուղղելով ազգային միասնության և մերժելով որևէ տեսակի արտաքին միջամտություն Սիրիայի ներքին գործերին:
Ակցիայի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին և նրա կողմից հայտարարված բարեփոխումների ծրագրին:
Նշենք, որ ցույցի ընթացքում բարձրացվել են նաև Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը հիշատակող պաստառներ, իսկ ցուցարարներից ոմանք կոչ են ուղղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին` նախ և առաջ լուծելու իր երկրի ներքին խնդիրները` Հայոց Ցեղասպանությունն ու քրդական հարցը:
Հիշեցնենք, որ ներքաղաքական ճգնաժամը Սիրիայում սկիզբ է առել մարտի կեսերին: Սիրիական ընդդիմությունը պահանջում է կառավարության և նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը: Սիրիայի տարածքից դուրս գտնվող վարչակարգի հակառակորդները Թուրքիայում ստեղծել են Անցումային ազգային խորհուրդը` որպես իշխանության ընդդիմադիր մարմին և կողմ են երկրի գործերին արտաքին միջամտությանը:
No comments:
Post a Comment