Monday, November 21, 2011

Իրաքն արգելեց թուրքական ինքնաթիռների մուտքն իր տարածք

HayNews.am. 21-11-2011- Իրաքում որոշել են թուրքական մի քանի ավիաընկերությունների թույլ չտալ թռիչքներ ու վայրէջքներ կատարել, տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
«Թուրքական ավիաուղիներ», «Ատլասժեթ», «Պեգասուս» և «MNG Կարգո» ավիաընկերությունների ինքնաթիռներին այսուհետ կարգելեն օգտագործել Իրաքի օդային տարածքն ու օդանավակայանները:
Այս քայլը պաշտոնական Բաղդադի պատասխանն է Թուրքիային. թուրքական դատարանը պարտքերի պատճառով առգրավել էր իրաքյան ընկերությունների պատկանող ինքնաթիռները:

No comments: