Saturday, November 12, 2011

Ադրբեջանը Եվրոպայի գնահատմամբ

Եվրոպական վերլուծական հասարակայնության գնահատականներով, Ադրբեջանում աճում է քաղաքական ու սոցիալական անկայունություն: Իշխանությունը, որը չի կարող լիովին լեգիտիմի ճանաչվել, անընդհատ թուլանում է: Միայն կազմակերպված ու ժողովրդական ըննդիմության բացակայությունն է թույլ տալիս իշխանություններին պահպանել իրավիճակը:
Բացի այդ, իրավիճակն Ադրբեջանում այնքան փխրուն է, որ ստեղծված պայմանների արմատական փոփոխություններ հետապնդելը կարող է հանգեցնել քաոսի ու անկառավարելիության: Ուշադրություն դարձնելով խոշոր նավթային ձենարկությունների նշանակությունը, որին մասնակցում են Արեւմուտքի ընկերությունները, տվյալ հեռանկարը չի կարող ընդունվել որպես խեկամիտ: Արեւմուտքին ավեի շատ անհանգստացնում է ոչ թե Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակը, այլ նրա մերձեցման ամրապնդումը Ռուսաստանի հետ:
Եվրոպական վարչարարները կարծում են, որ ռուսական քաղաքականության ապակառուցողականությունը կայանում է «լավ ձեւավորված հարաբերություններում նոր անհավասարակշիռ որոշումներ ներդնելու փորձի» մեջ: Ռուսաստանը ժամանակին հրաժարվել է մասնակցել նավթային նախագծերին անզուսպ հավակնությունների պատճառով: Այժմ այն փորձում է ինքնուրույն խաղ խաղալ` պահանջներ ներկայացնելով իր շահերի մասով:
Խնդիրը ոչ միայն Ադրբեջանին կախվածության մեջ դնելու Ռուսաստանի ձգտումն է, այլեւ ողջ հետխորհրդային տարածքով էքսպանսիան: Ադրբեջանի օգնությամբ փորձ է արվում նվազագույնի հասցնել Վրաստանի աշխարհաքաղաքական դերը եւ Արեւմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու Հայաստանի փորձերը: Ադրբեջանական ղեկավարությունը փորձում է կրկնօրինակել Հայաստանի արտաքին քաղաքական մոդելը եւ առավել բազմակողմ քաղաքականություն վարել: Սակայն, դրանով հանդերձ, հաշվի չեն առնվում Հայաստանի քարոզչական հնարավորությունները, Արեւմուտքում նրա նկատմամբ ունեցած համակրանքը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ նրա սերտ հարաբերությունները:
Ադրբեջանը չի տիրապետում նշանակալի լոբբինգային հնարավորություների: (Իրերն իրենց անունով կոչենք` Հայաստանը քրիստոնեական պետություն է): Չնայած Արեւմուտքում իր շահերն առաջ տանելու Ադրբեջանի գործադրած ջանքերին, այն չի կարողացել սպասված բեկման հասնել իր դիրքերն ամրապնդելու հարցում: Նավթայի ընկերությունները չէին ցանկանա չափից դուրս միջամտել Ադրբեջանի շահերի առաջ քաշելուն, քանի որ “Բրիթիշ Փեթրոլիումը» նման փորձն անարդյունավետ ստացվեց:
Արեւմուտքը սովորել է, որ Հայաստանը ավանդական սերտ, այդ թվում ռազմական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ փորձում է օգտագործել Արեւմուտքի հնարավորությունները անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման համար: Սակայն Ադրբեջանի դրությունը լրիվ այլ է: Ադրբեջանը փորձում է ոչ միայն մերձենալ Ռուսաստանի հետ, այլեւ օբյեկտիվորեն հեռանալ Արեւմուտքից: Դա այլ իրավիճակ է, Արեւմուտքի համար առավել վնասակար: Այդ պատճառով, Արեւմուտքի արձագանքը տվյալ դեպքում ավելի կոշտ է սպասվում: Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի զարգացման վերաբերյալ ընդհանուր ընդունված գնահատականներ են ձեւավորվել:
Ըստ տվյալ բնութագրությունների, Ադրբեջանը մոտենում է Ուզբեկստանի մակարդակին, որն անթույլատրելի է դառնում: Դրա կողքին Ադրբեջանը բազմաթիվ քաղաքական ռեսուրսներ է կորցրել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Հարավային Կովկասի ու Ռուսաստանի փորձագետները չափազանցնում են Ադրբեջանում ամերիկյան ռազմական ներկայության ամրապնդման դերն ու նշանակությունը: Ամերիկացիները դեռեւս հետաքրքրում է, նախեւառաջ, ռազմական նպատակներով անխոչընդոտ ու հուսալի տրանզիտի իրականացումը: Դա քիչ է կապված էներգետիկ կոմունիկացիաների անվտանգության ապահովման հետ:
ու Մեծ Բրիտանիայի միջեւ պայմանավորվածություն կա տվյալ խնդրի լուծման ռեժիմի ու ձեւերի հարցում, որով շահագրգռված է Մեծ Բրիտանիան, որը փորձում է տարածաշրջանի ընդհանուր անվտանգության ապահովման խնդիրները հեռու պահել նավթամուղերի պաշտպանության խնդիրներից: Տվյալ միջոցառումները Հայաստանի անվտանգությանը վնաս չեն հասցնի անմիջական կերպով, սակայն պետք է հասկանալ, որ ռազմական ոլորտում ԱՄՆ ու Ադրբեջանի սերտ համագործակցությունը, այսպես, թե այնպես, Ադրբեջանի պաշտպանունակության բարձրացման մեջ որոշակի դեր կխաղա:
Եվրոպական փորձագետները վերջին ամիսներին բավական լավ մշակել են ղարաբաղյան կարգավորման թեմայի հետ կապված հանգամանքները եւ մոտ են վերջնական եզրակացության, որ ղարաբաղյան խնդիրը քաղաքական լուծում չունի կարգավորման գործընթացի ներկայիս ձեւաչափով: Եվրոպացիները գտնում են, որ այժմ առաջ է քաշվում պատերազմի կանխման, այլ ոչ թե կարգավորման խնդիրը:
Այսօր փորձագետների մեծ մասը համակարծիք են ստատուս-քվոն պահպանելու վերաբերյալ առաջրակների մշակման հարցում: Համարվում է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան համերաշխ են Ֆրանսիայի հետ ղարաբաղյան թեմայում վերջինիս դերի բարձրացման հետ, սակայն դա չի նշանակում, որ անգլոսաքսոնական տերությունները կարող են ավելի շատ, քան այժմ, «գցել» այդ թեմայում իրենց մասնակցության մակարդակը:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: