News.am. 3-11-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մեծ հույսեր է կապում Գերմանիայի հետ` իր ԵՄ անդամակցության հարցում:
Ակնարկելով, որ Թուրքիայի` ԵՄ անդամակցությունը, Եվրամիությանը կդարձնի գլոբալ դերակատար, Էրդողանը պահանջել է, որպեսզի Անգելա Մերկելն իր վրա վերցնի ԵՄ-ի` համաշխարհային դերակատար դարձնելու նախաձեռնությունը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Էրդողանն ընդգծել է, որ Գերմանիան պետք է ավելի շատ պաշտպանի Թուրքիայի ԵՄ անդամակցությունը, քան ԵՄ մյուս երկրները:
«Գերմանիան պետք է համագործակցի Թուրքիայի հետ միջազգային բոլոր հարցերում, սկսած կիպրական խնդրից եւ վերջացրած 1915 թվականի խնդրով»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Նա անդրադարձել է նաեւ քրդական խնդրին, քննադատելով եվրոպացիներին, որ նրանք անտեսում են Քրդական բանվորական կուսակցության գործունեությունը Թուրքիայի տարածքում: Նա կոչ է արել գերմանացի պաշտոնյաներին ավելի սերտ համագործակցել հակաահաբեկչական պայքար մղելու հարցում:

No comments:
Post a Comment