«ԱԶԳ», 12-11-2011- Վերջերս ադրբեջանցի երկու բարձրաստիճան խորհրդարանականներ` Մեջլիսի փոխնախագահ Ռիբայաթ Ասլանովան եւ ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը «տակառ գլորեցին» այսպես կոչված «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովի դեմ: Մեղադրանքները շատ առարկայական էին. «Չի տիրապետում դիվանագիտական հաղորդակցության լեզվին», «նախաձեռնողական չէ», «կրկնում է կարգավորման միայն պաշտոնական տեսակետը»: Ոմանք սպասում էին, որ Սաֆարովը «մոտ ապագայում կզրկվի պաշտոնից»:
Ինչպես ցույց են տալիս Սաֆարովի հրապարակային ելույթները, նրան հաջողվել է հաղթահարել ճգնաժամը: Հավանաբար` ոչ առանց Մեհրիբան Ալիեւայի օգնության: Ադրբեջանական մամուլը մի քանի անգամ ընդգծել է, որ Սաֆարովը «համատեղ բիզնես ունի Փաշաեւների հետ»: Իսկ նրանք էլ իրենց հերթին ամեն ինչ անում են ընտանիքի դստեր` Մեհրիբան Ալիեւայի հովանու ներքո: Կնշանակի, որ Փաշաեւները կարողացել են փեսա Իլհամ Ալիեւին համոզել, որ Բայրամ Սաֆարովը մնա իր տեղում:
Իր «կարգավիճակի օրինականությունը» փաստելու համար ի՞նչ էր մնում անել Սաֆարովին: Անշուշտ` հանդես գալ «իշխանություններից տարբերվող մոտեցումներով»: Եվ ահա նախկին արհմիութենական չինովնիկը հայտնվել է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության մեդիատարածքում: Եվ սպառնալիքներ է հնչեցնում Լեռնային Ղարաբաղի հասցեին:
Սաֆարովի մատուցմամբՙ ԼՂ «հայ բնակչությունը հավասարապես կարող է օգտվել Ադրբեջանի հարստությունից, պայմանով, եթե հարգի նրա սահմանադրությունը»: Իսկ եթե ոչ, ապա «նրանք կարող են անցնել Հակարո գետից այն կողմ»: Այսինքն` «տեղափոխվել Հայաստան»:
Սա նոր չէ: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Բաքուն նման «խորհուրդներ» տվել է: Նույնիսկ մի քանի անգամ փորձել «օգնել», որ ԼՂ հայությունը «տեղափոխվի Հայաստան»: Հենց դա էլ տեղաշրջանում այսօր առկա իրողությունների գլխավոր պատճառն է: Լեռնային Ղարաբաղի նախաբնիկ հայ մեծամասնությունը չի ենթարկվել Ադրբեջանի «հորդորներին»: Ընդհակառակը:
Սաֆարովի «եզրահանգումներում», այսպիսով, նորություն չկա: Մինչդեռ մտորելու տեղիք է տալիս, որ Իլհամ Ալիեւը, խնայելով նրան եւ թողնելով իր «պաշտոնում», փաստորեն Սաֆարովին մղել է ասելու «գաղափարներ», որ ինքը «նպատակահարմար չի տեսնում հնչեցնել»: Ինչպես ասում են` «մակարդակը թույլ չի տալիս»:
Թեեւ իրականում ինչ Սաֆարովն է ասում, գրվում եւ ծածկաթերթիկի տեսքով նրան է տրվում Իլհամ Ալիեւի աշխատակազմից: Նաեւ Սաֆարովի այն «սպառնալիքը», որ Լեռնային Ղարաբաղում միջազգային օդանավակայան շահագործելուն զուգահեռ «հայերը պիտի հաշվի առնեն, որ իրենց ինքնաթիռները մի օր կհայտնվեն գետնին»:
Երեւակայել եւ երազել իրավասու է ամեն ոք: Բայրամ Սաֆարովի «երազանքն» ակնհայտորեն այլ հեղինակ ունի: Դա Իլհամ Ալիեւն է: Խնդիրն այդ չէ: Առավել դիտարժան է, որ, ինչպես ադրբեջանական մամուլն է գրում, պաշտոնական Բաքուն միջնորդներին խնդրել է «կազմակերպել ԼՂ ադրբեջանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հանդիպում»:
Որ դա գործնականում անհնար է` քննարկման ենթակա չէ: Պաշտոնական Ստեփանակերտը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջը պատրաստ է եւ կարող է բանակցել միայն համարժեք ձեւաչափով եւ մակարդակով: Այդուհանդերձ. «բանակցությունների նախապատրաստվող» Սաֆարովն ընդամենը կոպիտ սպառնալիքներ է հնչեցնում: Ինչպես ժամանակին Շուշիի «հեռուստատեսությունն» էր ԼՂ հայ մեծամասնությանը «խորհուրդ տալիս քոչել Հայաստան, թե չէ...»:
Մի՞թե Ադրբեջանի համար ժամանակը կանգ է առել: Կամ այնտեղ «ժամանակի մեքենա է հայտնագործվել», որ նրանց տարել-հասցրել է իրադարձությունների մեկնակետին: Բայց եթե անգամ այդպես է, ապա, միեւնույնն է, Բաքվում պիտի մտածեն, որ «ժամանակի մեքենան իրենց կարող է վերադարձնել անցյալին», բայց խնդիրներ լուծելու զորություն չունի: Չէ՞ որ պատմությունը կարող է կրկնվել, բայց ինչպես ասվում է` «որպես ֆարս»: Իսկ իրականության հետ հաշտվելու եւ արժանապատիվ մնալու հնարավորություն Սաֆարովն ու իր «դասատուները» դեռ ունեն:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:
Post a Comment