HayNews.am. 15-11-2011- Ֆրանսիացիների մեծամասնությունը դեմ է Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալուն: Այս մասին թուրքական Today’s Zaman-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանում Գերմանիայի պատգամավոր Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը:Մեկնաբանելով ընտրությունների նախօրեին հակաթուրքական տրամադրությունները` նա նշել է, որ ներկա պահին կարևոր է երկու խնդիր. առաջինը Հայկական հարցն է, երկրորդը` Թուրքիայի հավանական անդամակցումը ԵՄ-ին:
Լամբսդորֆը մասնավորապես նշել է. «Ինչ վերաբերում է հայկական հարցին, բոլորին պարզ է, ինչի մասին է խոսքը գնում: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ԵՄ անդամ դառնալուն, ապա ոչ միայն Ֆրանսիայի կառավարությունն է դեմ դրան, այլ նաև բնակչության ակնհայտ մեծամասնությունը: Այս կերպով, որոշ քաղաքական գործիչներ կարող են օգտագործել հասարակ քաղաքացիների տրամադրվածությունը, հայկական հարցը կապելով Թուրքիայի ԵՄ անդամագրվելու հետ: Նման կերպով կստեղծվի մի մթնոլորտ, որում Ֆրանսիային և Թուրքիային դժվար կլինի վերականգնել կառուցողական հարաբերությունները»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment