News.am. 15-11-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանակն խմբակցության ժողովի ընթացքում խիստ ձեւով է դիմել Սիրիայի նախագահին։Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը՝ դիմելով Սիրիայի նախագահին, ասել է, թե բռնությամբ հանգստություն չի լինի։ «Պատմությունն այդպիսի լիդերներին հիշում է որպես ժողովրդի արյունով սնվող լիդերների։ Ասադ, դու այդ ճանապարհով ես գնում։ Սիրիայի ժողովրդին մենք չենք թողնի բախտի քմահաճույքին։ Ասադը պետք է տեսնի, թե իր ժողովրդին բռնության ենթարկողներն ինչ վիճակի կհասնեն»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաեւ Սիրիայում Թուրքիայի դրոշներն այրողներին՝ պահանջելով Ասադից, որ դրա հեղինակները հայտնաբերվեն եւ պատժվեն։ «Պատմության ընթացքում Թուրքիայի դրոշին մեկնած ցանկացած ձեռք իր պատասխանն ստացել է։ Բաշար, դու ստիպված ես գտնել եւ պատժել Թուրքիայի դրոշի դեմ հարձակում իրականացնողներին»-հավելել է Էրդողանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment