Sunday, November 20, 2011

Հայաստանը չի պաշտպանել ՄԱԿ-ի հակաիրանական բանաձեւը

Հայաստանը դեմ է Իրանի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւին: ՄԱԿ-ի անդամները ափսոսանք էին հայտնել Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանելու նպատակով դավադրություն նյութելու համար եւ Իրանին կոչ էին արել համագործակցել ցանկացած երկրի հետ, որը փորձում է պատասխանատվության ենթարկել դավը ծրագրողներին եւ իրագործել ցանկացողներին:
Սաուդյան Արաբիայի նախաձեռնած բանաձեւը ընդունվել է 106 պետությունների կողմից, 40 երկրներ ձեռնպահ են մնացել:
Հայաստանը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էկվադորը, Նիկարագուան, Վենեսուելան եւ Զամբիան դեմ են քվեարկել, հայտնում է msnbc.com կայքը:
ՄԱԿ-ի անդամ պետությունները երեկ նոյեմբերի 19-ին Իրանին կոչ են արել կատարել միջազգային-իրավական բոլոր պարտականությունները, այդ թվում` միջազգային պաշտպանության տակ գտնվող անձանց նկատմամբ հանցագործությունների կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի դրույթները:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտ»-ը, Ռուսաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Սերգեյ Կարեւի` փաստաթուղթը հակասում էր անմեղության կանխավարկածի սկզբունքներին:

No comments: