Tuesday, November 8, 2011

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հրաժեշտ է տալու

Diplomat.am. 8-11-2011- Շրջանառվող լուրերի համաձայն` առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում ուժային ոլորտում: Մասնավորապես, ըստ այդ լուրերի, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, իսկ նրա փոխարեն նշանակվելու է տեղակալը` Արզուման Հարությունյանը: Իսկ պարոն Հակոբյանն առաջիկայում նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար:
ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն էլ առաջիկայում նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազ: Սակայն դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հերքել է Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին լուրերը: Ըստ նրա` գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանալու է 2013թ., իսկ մինչ այդ Հովսեփյանը հրաժարական տալու մտադրություն չունի:

No comments: