Friday, November 11, 2011

Էրդողանը շատ խորամանկ է ու ավտոկրատ. The Economist

HayNews.am. 11-11-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին հերթական անգամ անդրադարձել է The Economist պարբերականը:
Անդրադառնալով թուրքական իշխանությունների «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը` թերթ գրում է. «Թեև շատ են քննադատությունները, մանավանդ, Հայաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների հարցերում, սակայն փաստ է, որ այդ խնդիրներում նույնպես որոշակի դրական տեղաշարժ կա»:
«Ամեն դեպքում, Էրդողանն այնքան էլ հաջող չէ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ խնդիրների լուծման հարցում: Էրդողանի խորամանկ քաղաքականությունը նրան այնքան էլ չօգնեց Կիպրոսում գազի հանքավայրերի շահագործման հարցում»,-հավելում է The Economist-ը և գալիս այն եզրակացության, որ թեև Էրդողանն ավելի լավ է ղեկավարում երկիրը` համեմատած անցյալ կառավարությունների հետ, սակայն նա խորամանկ է և ավտոկրատ:

No comments: