Անցյալ շաբաթ նախագահ Ալիևը նշում էր Միավորված Ազգերի կազմակերպությունում տարած իր երկրի պատմական հաղթանակը: Ադրբեջանն առաջին անգամ ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց հեղինակավոր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում երկու տարի ժամկետով:
Այս հոդվածում կարծարվեն հետևյալ երեք հարցերը. 1) ինչպե՞ս Ադրբեջանին հաջողվեց ընտրվել նման էլիտար մարմնի կազմում. 2) ինչի՞ կհասնի Ադրբեջանն իր ձեռք բերած նոր անդամակցությամբ. 3) ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին հայերը Ադրբեջանի թեկնածությունը կանխելու ուղղությամբ:
Ադրբեջանը, Հունգարիան և Սլովենիան մրցակցում էին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի համար նախատեսված Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամի աթոռի համար: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը նման հեղինակավոր մարմնի կազմում ընտրվելու հնարավորություն չպետք է ունենար, քանի որ այդ երեք երկրներից ամենաքիչ հավակնող պետությունն էր ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջները բավարարելու առումով` միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը չնպաստելու և ՄԱԿ-ի մարմինների աշխատանքներին չմասնակցելու պատճառով:
Արժանահավատ աղբյուրների համաձայն, Ադրբեջանը հաղթահարել է իր թերությունները` առաջարկելով ճանապարհորդական փաթեթներ և դրամական պարգևներ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև տնտեսական օժանդակություն ֆինանսական թույլ երկրներին նրանց ձայների դիմաց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, որն ընտրում է Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամներին: Օգտագործելով իր բոլոր լծակները` Ադրբեջանը ձեռք բերեց իսլամական երկրների, Արաբական լիգայի, «Չեզոք պետությունների շարժման» և ԱՊՀ (նախկին Խորհրդային Միության) երկրների, այդ թվում` Ռուսաստանի աջակցությունը: Այնուամենայնիվ, հակառակ այս արտասովոր լոբբինգի մարտավարությանը` Ադրբեջանը մեծ դժվարությամբ կարողացավ երկու օր տևողությամբ 17 քվեարկություններից հետո հավաքել անհրաժեշտ ձայները և միայն երբ նրա հիմնական մրցակից Սլովենիան, ի նշան բողոքի, հրաժարվեց մասնակցել: Սլովենիայի Արտաքին գործերի նախարար Սամուել Զբոգարը հնչեցրեց իր բողոքն առ այն, որ «իր երկիրը հավանություն չի տալիս նման ընտրարշավի ձևին»: Թեև նա չմանրամասնեց, այնուամենայնիվ, նա ի նկատի ուներ Ադրբեջանի շռայլ նվերներ բաշխելու գործելակերպը:
Բնականաբար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալով` Ադրբեջանը բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը, ինչպես նաև ձեռք բերեց նոր մի միջավայր իր անհատնում հայատյաց քարոզարշավներն իրականացնելու համար: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պաշտոնատարները կկարողանան իրագործել իրենց կողմից հայտարարված նպատակը. այն է` ընդգրկել Արցախի հիմնախնդիրը Խորհրդի օրակարգում: Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն`Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող մշտական հինգ անդամներից երեքը, բավականին հստակ նշել են, որ այդ խնդրով կզբաղվի միայն Մինսկի խումբը ՄԱԿ-ի շրջանակներից դուրս: Հետևաբար, Ադրբեջանի ղեկավարները հավանաբար պետք է հուսախաբ անեն իրենց ժողովրդին՝ նրանց վստահեցնելով, որ Անվտանգության խորհուրդը կքննարկի Ղարաբաղի հիմնախնդիրը: Ադրբեջանը կարող է նաև մխրճվել խիստ կնճռոտ իրավիճակներում՝ ստիպված լինելով դիրք բռնել այնպիսի վիճահարույց խնդիրների շուրջ քվեարկելիս, որտեղ ընդգրկված կլինեն Իրանը, Իսրայելը և Սիրիան և այլոք:
Մինչ Ալիևի ռեժիմը տակնուվրա էր անում աշխարհը, որպեսզի հավաքի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար պահանջվող ձայների քանակը, ի՞նչ էին անում հայերը Ադրբեջանի ջանքերին հակազդելու համար:
Երկրի ներսում ընդդիմադիրները քննադատում էին Հայաստանի կառավարությանը Անվտանգության խորհրդի անդամի համար Հայաստանի թեկնածությունը չառաջադրելու համար՝ պնդելով, որ դա կնվազեցներ Ադրբեջանի ձայների քանակը: Նման ռազմավարությունը, սակայն, չէր կարող բխել Երևանի շահերից, քանի որ Հայաստանը չի կարող մրցել Բաքվի մեծաքանակ ընտրակաշառքի բաշխման հետ և, ընդհակառակը, կխլեր Սլովենիայի ձայների մի մասը` ակամա նպաստելով Ադրբեջանի հաղթանակին:
Իմ նախկին հոդվածներից մեկում ես առաջարկել էի, որ Սփյուռքի հայկական կազմակերպությունները և ազդեցիկ անձնավորությունները, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցությամբ, նախաձեռնեին միջազգային մի քարոզարշավ Ադրբեջանի թեկնածությանը հակազդելու համար: Ես կոչ էի անում աշխարհի բոլոր հայերին, որպեսզի դիմեն իրենց բնակության երկրների կառավարություններին` խնդրելով, որ չաջակցեն Անվտանգության խորհրդում Ադրբեջանի թեկնածությանը:
Ցավոք, ոչ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ոչ էլ սփյուռքահայ ղեկավարները նման համակարգված ջանքեր չնախաձեռնեցին: Երկու ամիս առաջ, երբ 50 երկրներից պատվիրակներ հավաքվել էին Երևանում անցկացվող համահայկական համաժողովին, ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնատարները պետք է օգտվեին այդ առիթից և կազմակերպությունների ղեկավարների և անհատ ակտիվիստների հետ միասին մշակեին Ադրբեջանի թեկնածությանը հակազդելուն ուղղված ռազմավարություն: Հետաքրքրականորեն համաժողովի օրակարգի թեմաներից մեկը «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերի մասին» էր: Նման քննարկումներն օգտակար են, եթե միայն դրանց հաջորդում են կոնկրետ գործողություններ:
Բարեբախտաբար, հայերի համընդհանուր համակարգման մեխանիզմի հիմքերը վերջերս դրվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքներում: Այս նպատակով, Երևանում մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ նախնական նիստ: Թուրքիան արդեն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար, հենց այն ժամանակ, երբ հայերը նշելիս կլինեն Ցեղասպանության հարյուրամյակը: Հարց է առաջանում. «Արդյո՞ք հայերը չորս տարի հետո ավելի լավ պատրաստված կլինեն հակազդելու Թուրքիայի թեկնածությանը, քան արեցին այս տարի Արդբեջանի թեկնածությանը հակազդելու հարցում»:
Հարութ Սասունյան, Կալիֆորնիա Կուրիեր թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

No comments:
Post a Comment