Wednesday, November 2, 2011

Մահացել է Հիլարի Քլինթոնի մայրը

Այսօր 92 տարեկանում հասակում հարազատներով եւ մտերիմներով շրջապատված մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մայրը՝ Դորոթի Ռոդեմը, ասվում է Քլինթոնների ընտանիքի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հիլարի Քլինթոնը չի կատարել Մեծ Բրիտանիա եւ Թուրքիա ծրագրված այցերը՝ մոր առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Լոնդոնում Քլինթոնը պետք է մասնակցեր քիբեր-անվտանգությանը նվիրված համաժողովին, իսկ վաղը, նոյեմբերի 2-ին՝ Ստամբուլում կայանալիք Աֆղանստանի անվտանգության թեմայով տարածաշրջանային համաժողովին:

No comments: