«ԱԶԳ», 24-11-2011- Թուրքիայում գրանցվեց մի խիստ ուշագրավ նախադեպ: Վարչապետ Էրդողանը, այն նույն Էրդողանը, որը մեկ ներողություն է պահանջում Իսրայելից, մեկ` ՀՀ նախագահից, ինքը ներողություն խնդրեց, ընդ որում` ամենեւին էլ ոչ «սեփական կառավարության գործած մեղքերի համար»:
Ինչպես տեղեկացնում է Zaman-ը, Էրդողանը Դերսիմի կոտորածների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ. «1937-1938-ին Դերսիմի կոտորածները ծրագրվել են քայլ առ քայլ եւ իրականացվել: Դերսիմում գործողություն է իրականացվել, որի համար նախօրորք պատճառներ են պատրաստվել: Ոմանք փորձում են օրինականացնել այն տեսակետը, թե Դերսիմում ապստամբություն է ճնշվել: Նման բան պնդողներին շատ բան կա ասելու: Դերսիմի իրադարձությունները մեր պատմության ամենացավալի եւ ողբերգական էջերից են», ու այս կոտորածների համար ներողություն խնդրողն ու դրան առերեսվողը «Արդարություն ու բարգավաճում» կուսակցությունը չէ, այլ` այդ արյունոտ իրադարձությունների հեղինակ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, Դերսիմից ընտրված նրանց պատգամավորներն ու նրանց դերսիմցի առաջնորդը: Այդուհանդերձ, եթե պետք լինի պետության անունից ներողություն խնդրել, ես ներողություն կխնդրեմ ու խնդրում եմ», եզրափակել է Էրդողանը` ցույց տալով նաեւ փաստաթուղթ, ըստ որի 1936-39-ին Դերսիմում կոտորվել են 13 հազար 806 հոգի: Որոշ աղբյուրներ, սակայն, նշում են, թե Դերսիմում կոտորվել են մոտ 100 հազար հոգի:
Այնուամենայնիվ ոչ սեփական մեղքի համար ներողություն խնդրելու նախադեպ Էրդողանը դրեց, ընդ որում` հանդես գալով թուրքական պետության անունից: Սակայն ուշագրավ է Էրդողանի այս քայլի հակառակ կողմը: Սրանով նա պարզապես կարող է ասել միջազգային հանրությանը. «Տեսեք, չնայած իմ կառավարությունը չի իրագործել այդ կոտորածները, բայց քանի որ դրանք իրոք եղել են մեր պատմության մեջ, ես պետության անունից ներողություն եմ խնդրում: Հետեւաբար, եթե հայերն էլ ենթարկված լինեին ցեղասպանության, ես խնդիր չէի տեսնի նաեւ այդ կապակցությամբ ներողություն խնդրելու»:

No comments:
Post a Comment