Wednesday, November 30, 2011

Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան արտգործնախարարների հանդիպում

«ԻՐՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների տեղակալները Թեհրանում եռակողմ բանակցություններ են անցկացրել:
Խալաֆ Խալաֆովը, Մուհամեդ Ալի Ֆաթհոլլահին եւ Մեհմեդ Գյուջյուկը քննարկել են առեւտրի, արդյունաբերության, ներդրումների, տրանսպորտի, կապի, էներգետիկայի, գիտության եւ տեխնիկայի, տուրիզմի եւ մշակույթի տարբեր բնագավառներում եռակողմ համագործակցությունը խթանելու հարցեր:
Երեք երկրների ներկայացուցիչները պետք է նաեւ սահմանեին երեք արտգործնախարարների Նախիջեւանում կայանալիք հանդիպման ամսաթիվը:

No comments: