Wednesday, November 2, 2011

Բահար Մուրադովա. Ժողովրդավարական դիրքորոշում ունեցողները չեն սիրում Ադրբեջանին

Panorama.am. 1-11-2011- «ԼՂ հակամարտությունը` որպես ժողովրդավարության հարց որոշ խմբերի կողմից առաջնային պլան մղելն, ընդամենը պատրվակ է»,- այս մասին «1 news.az»-ի փոխանցմամբ հայտարարել է Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:
Աղբյուրի փոխանցմամբ, նա նաև նշել է, որ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում ՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: «Ժողովրդավարական գործոնների օգտագործումը մեկ նպատակ է հետապնդում` գոհացնել հայ ժողովրդին: Այսպիսի դիրքորոշում ունեցող շրջանակները չեն սիրում Ադրբեջանին»:

No comments: