Wednesday, November 2, 2011

ԱՄՆ-ը փորձում է կանխել Իրանին ուղղված Իսրայելի ռազմական հարվածը

News.am. 1-11-2011- ԱՄՆ-ը կասկածում է Իսրայելին առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության մեջ: Այդ մասին գրում է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը` վկայակոչելով ԱՄՆ պետաքարտուղարության բարձրաստիճան աղբյուրի:
Ըստ Lenta.ru-ի` ՄԱԳԱՏԷ-ի փաստաթղթում, որը պետք է հրապարակվեր նոյեմբերին, նշվում է, որ Իրանը նկատելի առաջ է անցել միջուկային զենքի մշակման գործում:
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը փորձում է ՄԱԿ Անվտանգության խորհրդին համոզել Թեհրանի նկատմամբ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցում` Երուսաղեմին ստիպելու համար հրաժարավել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց: Ամերիկացիները պատրաստվում են ճնշում գործադրել Ռուսաստանի եւ Չինաստանի վրա` նոր պատժամիջոցներն ընդունելու համար:

No comments: