Tuesday, November 1, 2011

Մարկովը Թուրքիային առաջարկում է մոռանալ Եվրամիության մասին և անդամակցել Եվրասիական միությանը

Tert.am. 1-11-2011- Թուրքիան նույնպես պետք է տեղ զբաղեցնի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված Եվրասիական միությունում։ Այս մասին թուրքական «Ջիհան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սերգեյ Մարկովը։ «Թուրքիային չեն ընդգրկում Եվրամիություն։ Մենք առաջարկում ենք թուրքերին մոռանալ Եվրամիության մասին ու անդամակցել մեր Եվրասիական միությանը։ Պարոն Պուտինն ավելի վաղ ներկայացրել է Եվրասիական միության մասին թեզը։ Այդ կառույց հրավիրվել են Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան և այլ երկրներ։ Թուրքիան էլ պետք է Եվրասիական միությունում լինի»,– ասել է Մարկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն գործընկերներ են, այլև՝ բարեկամներ։

No comments: