HayNews.am. 1-11-2011- Մոսկվա կժամանի Իրանի իսլամական պետության առաջին փոխնախագահ Մուհամադ Ռեզա Ռախիմին` մասնակցելու (ՇՀԿ-ի) Շանհայի համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգում: Այս մասին է հայտնել Մոսկվայում Իրանի դեսպանատունը: Այս խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են տնտեսական տարբեր խնդիրներ, ինչպես նաև Թուրքիայի` այդ կազմակերպությանն անդամակցելու հարցը:
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն համարվում է միջպետական տարածաշրջանային կազմակերպություն` ստեղծված անվտանգության ոլորտում բազմակողմանի համագործակցությունների համար:ՇՀԿ-ն կազմավորվել է Շանհայում 2001 թվականի հունիսի 15-ին Ռուսաստանի և Չինաստանի նախագահների նախաձեռնությամբ:
Թուրքիան ևս ջանք չի խնայում ՇՀԿ-ի անդամ դառնալու համար և արդեն իր պաշտոնական հայտն է ներկայացրել կազմակերպությանը:

No comments:
Post a Comment