Thursday, November 10, 2011

Հարավկովկասյան ռազմավարությունում Օբամայի թույլ տված սխալները. CBS

Tert.am. 10-11-2011- Ամերիկյան CBS հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծի մասին, որի ժամանակ անդրադարձել է Օբամայի՝ հարավկովկասյան ռազմավարությունում թույլ տված սխալներին։ Այս մասին տեղեկացնում է vesti.az-ը։
«2010թ. կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովի նախօրեին Օբաման թույլ տվեց աններելի սխալ։ Հենց այդ ժամանակ էր՝ Անկարան Վաշինգտոնին առաջարկում անցկացնել բարձր մակարդակով քառակողմ հանդիպումներ ԱՄՆ–ի միջնորդությամբ։ Խոսքը ղարաբաղյան հիմնախնդրի մասին է։ Սակայն այն ժամանակ թուրք–ամերիկյան հարաբերություններում առկա էին խնդիրներ, որոնք առաջացել էին այն բանի պատճառով, որ Բաքուն հրաժարվել էր մասնակցել 2009թ. ապրիլին Թուրքիայում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Եվ որպես դրա հետևանք Ադրբեջանի նախագահին չհրավիրեցին միջուկային գագաթնաժողովին։ Այն ժամանակ անձամբ Դավութօղլուն Ալիևի բացակայությունը բնութագրեց որպես բաց թողնված հնարավորություն։ Օբաման այդ քայլով ձեռքից բաց թողեց նաև հարավկովկասյան տարածաշրջանում առավելության հասնելու հնարավորությունը»,– նշում է CBS–ը։
Ամերիկյան հեռուստաալիքը նշում է, որ Բաքուն հրաժարվել էր մասնակցել եռակողմ հանդիպմանն այն պատճառով, որ այն ժամանակ Օբաման ակտիվ քայլեր էր իրականացնում հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։
«Օբամայի սխալն ինքնավստահությունն էր։ Եթե 2010թ. Վաշինգտոնը կարողանար մի քանի քայլ առաջ հաշվարկել իրավիճակը, այսօր ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունը մեկ լուրջ խնդիր պակաս կունենար»,– նշում է ամերիկյան հեռուստաալիքը։

No comments: