Sunday, November 20, 2011

Պատերազմի դեպքում Ադրբեջանի խողովակաշարերը շատ մոտ կլինեն… The Economist

HayNews.am. 19-11-2011- The Economist հայտնի հանդեսն անդրադարձել է Արցախի հարցին իր «Հակամարտությունը սառույցի վրա» հոդվածով:
Հոդվածում ներկայացվում է հակամարտության պատմությունը` փոքր-ինչ կանգ առնելով Շուշիի վրա:
Լիբանանից Շուշի տեղափոխված Մայք Աղաջյանը պատրաստվում է հյուրանոցներ կառուցել հայկական քաղաքում: «Եկել եմ, որպեսզի տեսնեմ հողը, որի համար արյուն ենք թափել»,-հավելում է Շուշի տեղափոխված լիբանանահայը:
Հոդվածում պատմական ակնարկից հետո The Economist-ը գալիս է այն համոզման, որ Ստեփանակերտում (իմիջիայլոց, գրված է Ստեփանակերտ, և ոչ «Խանքենդի» ադրբեջանակն տարբերակը) բոլորը հանգիստ են, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակից է, իսկ Ադրբեջանի եկամուտի հիմնական աղբյուրը հանդիսացող նավթը արտահանող խողավակները Արցախին շատ մոտ են անցնում իսկ պատերազմի դեպքում դրանք շարքից հանելու համարատ ջանքեր պետք չեն լինի:

No comments: