Friday, November 11, 2011

«EurasiaNet». Իրանի սիրային առաքելությունը Հայաստանի նկատմամբ

News.am. 11-10-2011- NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Գեորգի Լոմսաձեի հոդվածը` հրապարակված EurasiaNet կայքում:
Արեւմուտքի կողմից ենթադրյալ միջուկային գաղտնիքների ստուգման աճող սպառնալիքին զուհագեռ Իրանը շարունակում է Հարավային Կովկասին սիրաշահելու տարածաշրջանային արշավը: Նոյեմբերի 8-ին Երեւան կատարած այցի ժամանակ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին դարձյալ պնդեց Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ մտցնելու եւ առեւտրի մեծացման անհրաժեշտությունը:
Առանց վիզայի հարաբերությունները կարեւոր թեմա են դարձել Իրանի տարածաշրջանային քաղաքականությունում: Թեհրանն արդեն հանել է վիզայի պահանջը Ադրբեջանի եւ Վրաստանի համար: Սակայն հետաքրքիր է, որ միայն դեպի Արեւմուտք կողմնորոշված Վրաստանն է փոխադարձությամբ պատասխանել Թեհրանի այդ քայլին:
Ադրբեջանը զգուշանում է Իրանի միջամտությունից իր աշխարհիկ եւ հոգեւոր գործերին եւ առայժմ որոշում չի ընդունում:
Առայժմ հասկանալի չէ Հայաստանի դիրքորոշումը: Նախկինում Հայաստանը համեստորեն ժպտում էր Իրանի սիրախաղին, բայց Երեւանը հզոր հարեւանի նկատմամբ բարեհաճ լինելու մեկից ավելի պատճառներ ունի:
Դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար բարեկամությունն աշխատում է ուղղահայց, իսկ թշնամությունը` հորիզոնական: Հայաստանի արեւմուտքից եւ արեւլքից սեղմված է թշնամական Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ նրա երկու տարածաշրջանային բարեկամները` Ռուսաստանն ու Իրանը հյուսիսում եւ հարավում են:
Ի՞նչ ընկեր է ուզում լինել Թեհրանը: Իրանը խոստացել է երկու ՀԷԿ կառուցել Հայաստանում եւ օգնել կառուցել իրանական գազի արտահանման գազատար: Սալեհին Երեւանում հայտարարեց, թե ցանկալի կլիներ, որ Հայաստանի եւ Իրանի ապրանքաշրջանառությունը գերազանցեր ընթացիկ 300 միլիոն դոլարը, իսկ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը տարեկան 100 հազարից հասներ մինչեւ մեկ միլիոն:
Առեւտրի ընդլայնումն ու պարզեցված վիզային քաղաքականությունը, կարծես թե Թեհրանին օգնում են ոտքերի տակ ավելի ամուր հող զգալ մի տարածաշրջանում, որը դեռեւս պարսկական ժամանակներից ծանոթ ու սիրելի տարածք է Թեհրանի համար:
Գիտակցելով Իրանի աճող տնտեսական հնարավորությունները` Հարավային Կովկասի երկրները Իրանի միջուկային հավակնությունների վերաբերյալ երբեք չեն կիսել Արեւմուտքի մտահոգությունը եւ չեն միջամտել մեծ տերությունների դիմակայություններին:

No comments: