Thursday, November 17, 2011

«Վեցնյակը» մոտ է Իրանի վերաբերյալ կոնսենսուսային բանաձևի մշակմանը. France-Presse

France-Presse լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցով միջնորդ հանդիսացող «վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա) մոտ է Թեհրանի նկատմամբ բանաձևի նախագծի մշակմանը, որը հարմար կլինի նաև Պեկինի ու Մոսկվայի համար։
Այսօր Վիեննայում մեկնարկում է ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդի երկօրյա նստաշրջանը, որի մասնակիցները քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցը։ Դրանում նշված է, որ մինչև 2003 թվականը Իրանը զբաղվել է միջուկային զենքի ստեղծմամբ, և որ նմանատիպ գործունեությունը կարող է վերսկսվել նաև ներկայումս։
Հիշեցնենք, որ վերոնշյալ «վեցնյակին» անվանում են նաև 5+1, քանի որ «վեցնյակում» ընդգրկված երկրներից 5-ը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան) հանդիսանում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ։

No comments: