Panorama.am . 1-11-2011- Պարզվում է, որ Թուրքիայի զինված ուժերում գտնվող իսրայելական արտադրության «Heron» հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներն ու վայրէջքները կառավարել են իսրայելցի մասնագետները և միայն օդում գտնվելու ժամանակ են դրանք կարողացել կիրառել թուրք զինվորականները:
Ըստ թուրքական «Aksam» պարբերականի` միայն իսրայելցի մասնագետների կողմից օդ բարձրացվելուց հետո են թուրք զինվորականները կարողացել այն կառավարել: Դեռ իսրայելցի մասնագետները չէին ավարտել այդ սարքերի կիրառման ոլորտի ուսուցանումը թուրք զինվորականներին, երբ առաջացավ երկու երկրների միջև ճգնաժամ, հարաբերությունները լարվեցին և Իսրայելը հետ կանչեց իր այդ մասնագետներին` թուրքերին թողնելով «միայնակ» այդ գործում:
«Ստացվում է, որ այդ սարքերով հետախուզական տվյալների ապահովման հարցում թուրք զինվորականներն ուղղակի իսրայելցի անձնակազմի կարիքն են զգացել: Նրանց գնալուց հետո այդ ինքնաթիռներն ուղղակի «գամվեցին ցամաքին» և մնացին պահեստներում... այնպես որ իրականում այդ անօդաչու սարքերը մնացել են առանց մարդու»: Պարբերականը գրում է, որ հոկտեմբերի 19-ին Թուրքիայի հարավ-արևելյան Չուքուրջայի շրջանում քուրդ զինյալների լայնամասշտաբ հարձակման ժամանակ այդ համակարգերը օդ չեն բարձրացել եղանակային վատ պայմանների պատճառով:

No comments:
Post a Comment