Tuesday, December 6, 2011

Մեծ Բրիտանիան Իրանից 1 միլիոն ֆունտ ստերլինգի փոխհատուցում է պահանջում

Panorama.am. 6-12-2011- Մեծ Բրիտանիան Իրանից 1 միլիոն ֆունտ ստերլինգի փոխհատուցում է պահանջում: Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմաթիք.քոմ» կայքը` հղում կատարելով բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» պարբերականին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ նոյեմբերի 29-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության վրա կատարված հարձակման հետևանքով զգալի վնասներ են կրել դեսպանության արժեքավոր նկարները (Վիկտորիա թագուհու պորտրետ), դեսպանության կահույքը, էլեկտրոնային համակարգերը, ծառայողական մեքենաները և այլն:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամլո խոսնակը հայտարարել է, որ իրենք հետամուտ են, որպեսզի փոխհատուցման գործընթացն իրականացվի համաձայն Վիեննայի կոնվենցիայի:
Նշենք, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հիմնվել է 19-րդ դարում: Մեծ Բրիտանիայի դեսպանությունում է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի մասնակցությամբ անցկացվել Թեհրանի կոնֆերանսը:

No comments: