Tuesday, December 6, 2011

«ԻՌՆԱ». Ադրբեջանում առկա խոչընդոտների պատճառով ադրբեջանցի հավատցյալները տեղափոխվում են Իրան

Panorama.am. 6-12-2011- «Ադրբեջանում առկա խոչընդոտների պատճառով ադրբեջանցի հավատացյալները տեղափոխվում են Իրան»:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Աշուրա»-ի օրվա առթիվ Ադրբեջանի հարավային շիաբնակ շրջանների` Լենքորանի, Ասթարայի, Յարդիմլիի և Ջալիլաբադի, բազմաթիվ ադրբեջանցի հավատացյալներ են ժամանել Իրան` մասնակցելու իմամ Հոսեյնի ոգեկոչման արարողությանը:
Իրանական «արաննյուզ.իռ» կայքն էլ հաղորդում է, Ադրբեջանի անվտանգության ուժերը հարձակվել են Գյանջայի մզկիթների շուրջ հավաքված հավատացյալների վրա` վերջիններիս արգելելով կատարել սգո արարողություններ:
Նշենք, որ «Աշուրա-Թասուա»-ի օրը շիաները նշում են իմամ Հոսեյնի ոգեկոչման օրը, ով 680թ. սպանվել է Քարբալայում: Այդ օրերին շիական երկրներում սուգ է հայտարարվում:

No comments: