«Միջնադար վերադառնալու մասին մեղադրանքներ է հնչեցնում
մի երկրի արտգործնախարար, որի ամբողջ պատմությունը
լի է ցեղասպանություններով, ուծացման քաղաքականությամբ,
բռնություններով ու կոտորածներով:
Նույնիսկ այսօր Թուրքիայում միջնադարը հիշեցնող բազում
երևույթներ կան»
Panorama.am-ը շարունակում է ամփոփել անցնող տարվա կարևորագույն իրադարձությունները: Թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ հարցազրույցը վերաբերում է 2011-ի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների խնդրին ու այդ համատեքստում զարգացումներին:
-Պրն. Հովսեփյան, ինչպե՞ս կգնահատեք 2011 թվականը հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից:
-Այդ տեսանկյունից անցնող տարին կարելի է անարդյունք գնահատել: Ըստ էության, 2010թ. Թուրքիայի կողմից փակուղի մտնելուց հետո, հաջորդող շրջանում կարգավորման գործընթացը որևէ նոր զարգացում չի ունեցել: Հակառակը` 2011թ.-ին ականատես դարձանք Թուրքիայի ագրեսիվ պահվածքի դրսևորումների: Այնուամենայնիվ, երկու կողմից գրանցված ազդակները որոշակի դիտարկումների հնարավորություն տալիս են:
Առաջին հերթին պետք է արձանագրել այն հանգամանքը, որ 2011թ. հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում հայկական կողմը որոշակիորեն կոշտացրեց դիրքորոշումը: Սա իր հստակ արտահայտումը գտավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2011թ հունիսին ԵԽԽՎ-ում հնչեցված ելույթում, որը լայն արձագանք գտավ թուրքական հասարակության մեջ` այդ թվում նաև մամուլում ու վերլուծական շրջանակներում: Կարծում եմ, սա բավական կարևոր և հատկանշական քայլ էր, քանզի ելույթում իսկապես մի շարք կարևորագույն շեշտադրումներ էին արված:
Արդյունքում` այսօր ունենք մի իրավիճակ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման ողջ պատասխանատվությունը լիովին ընկնում է թուրքական կողմի վրա: Պատահական չէ, որ միջազգային հանրությունը, հատկապես ԱՄՆ-ն այդ իրողությունը բացեիբաց մատնանշում են ու պաշտոնական Անկարային պարբերաբար գործընթացը չտապալելու և քայլեր ձեռնարկելու կոչ են անում: Այս ամենի վառ արտահայտությունն էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի Թուրքիա կատարած այցերը, որոնց ընթացքում հնչեցվեցին նույն ուղերձները` չտապալել գործընթացը:
Զարգացումների տեսանկյունից կարելի է մատնանշել Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնի օրակարգից հայ-թուրքակական արձանագրությունների դուրս գալու և մեկ ամիս անց կրկին օրակարգում ներառելու փաստերը:
Իհարկե, թուրքական մամուլը դա փորձում էր ներկայացնել թուրքական կողմին շահավետ շեշտադրումներով, մասնավորապես, փորձ էր կատարվում տեղի ունեցածը ներկայացնել որպես պաշտոնական Անկարայի կողմից արված քաղաքական քայլ, մինչդեռ դա ընդամենը ընթացակարգային խնդիր էր:
Եթե ամփոփենք, ապա 2011թ. հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում զարգացումները, ավելի ճիշտ` դրանց բացակայությունը, հերթական անգամ ակնհայտ դարձրեցին, որ ԵՄ-ի դռները թակող Թուրքիան այսօր էլ մնում է անկանխատեսելի, ինչ-որ առումով՝ նաև ագրեսիվ երկիր: Ըստ որում` ոչ միայն Հայաստանի, այլև իր մյուս հարևանների համար…
-Արդյոք կարելի՞ է ասել, որ 2011թ.-ին Թուրքիայի դեմքը պատռվեց, ու բազմիցս գովազդված «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը վախճան ապրեց:
-Այո: Անցնող տարում բավական ակնառու կերպով պարզ դարձավ, թե իրականում ինչ էր իրենից ներկայացնում Անկարայի հռչակած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը: Վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիան իրականում երբևէ չի կարող իր բոլոր հարևանների հետ ունենալ զրո խնդիր, ինչը պարզորոշ կերպով ի ցույց դրեցին հենց անցնող տարվա զարգացումները: Ընդ որում` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով քայլեր չձեռնարկելը միակ օրինակը չէ: Կիպրոսի հետ բացահայտ առճակատումը, Սիրիայի հարցում երկիմաստ գործողություններն ու հայտարարությունները, Իրանի հետ վերջին շրջանի հակասությունները` պայմանավորված նաև ամերիկյան ՀՕՊ համակարգի ծրագրի հետ, Ռուսաստանի հետ էներգակիրների տարանցման հարցում տարաձայնությունները և այլն:
Թուրքիան այսօր էլ շարունակում է մնալ խնդրահարույց պետություն: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան տարածաշրջանում փորձում է հանդես գալ որպես որոշում կայացնող և անվտանգություն ապահովող երկիր, շատ հարցերում հենց Թուրքիան է հանդես գալիս որպես ապակայունացնող և ավտանգության տեսանկյունից խնդիրներ հարուցող գործոն: Կարծում եմ, այլևս հստակ է, որ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը կյանքի կոչելու համար Թուրքիան պարզապես բավարար ռեսուրսներ չունի:
Իմ խորին համոզմամբ, Թուրքիան, չնայած եվրոպական ընտանիք ներգրավվելու ձգտումներին,`այսօր էլ իր անկանխատեսելիությամբ ու սպառնալիքներով վտանգ է ներկայացնում իր հարևանների, այդ թվում` նաև Հայաստանի համար:
-Իսկ նույն Եվրոպա՞ն գիտակցում է դա:
-Սկզբունքորեն` այո: Հենց դրանով կարելի է բացատրել եվրոպական մի շարք առանցքային երկրների կողմից Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցում սկզբունքային բացասական դիրքորոշումը: Խոսքս առաջին հերթին Ֆրանսիայի ու Գերմանիայի մասին է:
-Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Ըստ Ձեզ, սա ընդամենը հայկական համայնքի սպասումների բավարարմանն էր ուղղված, թե Փարիզի կողմից նաև այս կերպ Անկարայի եվրոպական ձգտումները սաստելու փորձ է:
-Կարծում եմ, այս հարցում որևէ գործոն առանձնացնելու ու շեշտադրում անելու անհրաժեշտություն չկա: Անշուշտ, ձեր նշած հանգամանքի ազդեցությունը ևս չպետք է անուշադրության մատնել: Անկախ օրինագծի հետագա ճակատագրից, ակնհայտ է, որ Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների քաղաքական վերնախավում Թուրքիայի նկատմամբ ընդհանրական մոտեցում է ձևավորվում, որը հայկական հարցերի առաջ մղման համար բարենպաստ միջավայր է ստեղծում:
-Ի՞նչ եք կարծում, Ֆրանսիայի այս քայլը «վարակիչ» կդառնա, թե` ոչ:
-Համոզված եմ, որ Ֆրանսիայի կողմից օրինագծի ընդունումը լավ օրինակ կհանդիսանա բազմաթիվ երկրների համար: Սա, կարծում եմ, խիստ կարևոր իրողություն է, այն պարզ պատճառով, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Ֆրանսիայի նման կարևորագույն երկիրը այսուհետ կարող է այս ամբողջ գործընթացում հանդես գալ որպես առաջնորդող երկիր: Եվ ամենակարևորը նման օրինագծով քրեական պատիժ է սահմանվում ցեղասպանության ժխտման համար, և սա պետք է դառնա առաջադեմ երկրների համար օրինակ:
-Պրն. Հովսեփյան, այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք այս օրինագիծի հետ կապված Անկարայից հնչած սպառնալիքները: Մասնավորապես, Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական Փարիզին մեղադրել է միջնադար վերադառնալու ձգտումների մեջ, իսկ վարչապետ Էրդողանը սպառնացել է տնտեսական ու ռազմաքաղաքական պատժամիջոցներով:
-Միջնադար վերադառնալու մասին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի արտգործնախարար, որի ամբողջ պատմությունը լի է ցեղասպանություններով, ուծացման քաղաքականությամբ, բռնություններով ու կոտորածներով: Նույնիսկ այսօր Թուրքիայում միջնադարը հիշեցնող բազում երևույթներ կան և, եթե միջնադարյան մտածելակերպից հրաժարվելու խնդիր կա, ապա դա միայն ու միայն վերաբերում է հենց ժամանակակից Թուրքիային: Կարծում եմ, սա ընդամենը սեփական պատմական իրողությունները քողարկելու և մեկ այլ պետությանը շանտաժի ենթարկելու անհաջող փորձ է: Ինչ վերաբերում է ռազմա-քաղաքական կամ տնտեսական բնույթի սպառնալիքներին, դեռ հարց է` ո՞վ է դրանից տուժելու:
-Իսկ ինչպե՞ս կգնահատեք Անկարայի այդ արձագանքը:
-Թուրքիայի դեպքում սա նորություն չէ: Կցանկանայի հիշեցնել, որ բազմիցս Անկարան նույն կերպ է արձագանքել նաև Հայաստանից հնչած հայտարարություններին, օրինակ` այս տավա հուլիսին Ծաղկաձորում երիտասարդներից մեկի հարցին ի պատասխան ՀՀ նախագահի կողմից արված շեշտադրումներին: Եթե հիշում եք, նախագահ Սարգսյանի այդ ելույթի կապակցությամբ ևս Թուրքիայում եղան բավական բուռն քննարկումներ: Մեկ այլ օրինակ է, ընդամենը վերջերս Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին հետևած արձագանքը:
Ինչպես կարելի է մեկնաբանել այն, որ ՀՀ նախագահը խոսում է մի ողջ ժողովրդի կողմից արդարության պահանջի մասին, իսկ Անկարան արձագանքում է Եվրամիության հարցերով նախարարի, թվում է թե` թուրքական վերնախավում «եվրոպական արժեքները լավագույնս կրող» գործչի` Էգեմեն Բաղըշի միջոցով, ով ընդամենը ՀՀ հասցեին սպառնալից հայտարարություն է անում: Իմ խորին համոզմամբ, նման քայլերով, թուրքական կառավարող շրջանակները ի ցույց են դնում իրենց ագրեսիվ տրամադրվածությունն ու եվրոպական արժեքների նկատմամբ իրենց իրական մոտեցումները:
Կարծում եմ, Թուրքիայի սպառնալիքի և շանտաժի վրա հիմված այս քաղաքականությունը արդեն սպառել է իրեն: Ինչպես օրերս նշել է, թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը, Թուրքիայի գործադրած բոլոր ջանքերը և որդեգրած գործելաոճն արդեն անարդյունավետ են դարձել:
Թուրքիան ներկայումս գտնվում է փակուղում, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված բախվելու է էլ ավելի շատ խնդիրների: Կարծում եմ Թուրքիան ևս շատ լավ գիտակցում է դա, և թուրքական պետական ապարատի այս ցայտնոտային գործողութունները դրա ամենավառ վկայությունն են:
-Եթե երկու բառով ամփոփելու լինենք, ինչ կարելի է ասել հայ-թուրքական կարգավորման անցած փուլի մասին և ինչ կարելի է կանխատեսել գալիք տարվա համար:
-Անցած փուլի մասին խոսելիս, առաջին հերթին, պետք է ընդգծել այն իրողությունները, որ հատկապես Ֆրանսիայի օրենսդիրի քվեարկությամբ փարատվեցին այն մտավախությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ կդանդաղի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Սա թերևս հիմք է տալիս պնդելու, որ այդ նախաձեռնությունը տեղին էր ու ընթացքն էլ ճիշտ հաշվարկված:
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա կարծում եմ, 2012 թ. հայ-թուրքական հարաբությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից որևէ կառուցողական քայլի սպասելը իրատեսական չէ: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սեփական նախաձեռնությամբ այս ուղղությամբ որևէ քայլ չի կատարի: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ կան մի շարք այլ կարևոր գործոններ, որոնք կարող են գործընթացի վրա որոշակի ազդեցություն ունենալ:
Panorama.am. 23-12-2011.

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment