Tuesday, December 20, 2011

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն 2012թ. սկզբին

News.am. 19-12-2011- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հնարավոր է հանդիպեն հաջորդ տարվա սկզբին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ անցկացնելու համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, իր գործունեության ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Ֆասիեի խոսքով` հանդիպման կոչով միջնորդները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես էին եկել Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստում. «Մենք կոչ ենք անում շարունակել բանակցությունները` արդյունքների հասնելու համար»:

No comments: