Panorama.am. 19-12-2011- «Պատմական պայմանագրերի վերանայման դեպքում Ադրբեջանի տարածքը կմիանա Իրանին»: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Նադեր Ղազիփուրը:
Իրանցի պատգամավորը, անդրադառնալով Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությանը, նշել է. «Եթե Ադրբեջանի իշխանությունները հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» խմբավորման անդամներին ապաստան տրամադրեն, ապա ԻԻՀ Մեջլիսը կսկսի Թուրքմենչայի պայմանագրի վերանայման գործընթացը, որի ընթացակարգերի վերաբերյալ Ուրմիայից, Թավրիզի և Արդեբիլից ընտրված պատգամավորները համապատասխան նախագիծ են պատրաստել»:
«Ադրբեջանի Հանրապետությունը մի քանի տարի է, ինչ անկախ երկիր է. Եթե վերանայենք օրենքները, ապա նրա տարածքը կմիանա Իրանին: Ուստի եթե Ադրբեջանի պատասխանատու պաշտոնյաները շարունակեն իրենց հակաիրանական քաղաքականությունը, ապա Թուրքմենչայի պայմանագրի վերանայման մասին նախագիծը Մեջլիսի ազարիախոս պատգամավորների կողմից կընդգրկվի Մեջլիսի նիստերի օրակարգ»,-նշել է պատգամավոր Ղազիփուրը:

No comments:
Post a Comment