Tert.am. 19-12-2011- Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ին ֆրանսիական տարբերանշաններով մարտական-տրանսպորտային С-160 ինքնաթիռը խախտել է թուրքիայի օդային սահմանը: Այս մասին հաղորդում է Regnum.ru-ն հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հաղորդագրության համաձայն` օդանավը թուրքական տարածք է ներխուժել Էգեյան ծովի հատվածում և 3 րոպե մնացել է երկրի օդային տարածքում:
Փաստի մասին տեղեկացվել է թուրքական ԱԳՆ, որը ֆրանսիական կողմին պետք է ներկայացնի և բացատրություններ ստանա: Փաստեր այն մասին, թե արդյոք ֆրանսիական մարտական ինքնաթիռը միտումնավո՞ր է ներխուժել երկրի օդային տարածք, դեռևս չկան:
Հիշեցնենք, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերջերս սրվել են: Հատկապես, քանի որ չնայած թուրքական կողմի աննախադեպ ճնշումներին` ֆրանսիական խորհրդարանի Ստորին պալատն այսօր հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

No comments:
Post a Comment