Monday, December 19, 2011

Աշխարհի տարբեր երկրներում բացվելու են Հայող Ցեղասպանության թեմայով շարժական շուրջ 30 թանգարաններ. Հայկ Դեմոյան

Tert.am. 19-12-2011- «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարող կանգ առնել։ Ինչքան էլ Թուրքիան հզոր լինի, միևնույնն է` հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտված է շարունակման»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով` Թուրքիան վաղուց տանուլ է տվել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում, մեդիա, ակադեմիական և գիտական ասպարեզներում:
«Տաս տարի առաջ Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Տաս տարվա ընթացքում Թուրքիան գտնվում է անընդմեջ ցնցումների մեջ, դեսպաններ է ուղարկում, հոխորտում։ Դրանով Թուրքիան նվաստանում է միջազգային հանրության առջև երբեմն մանկամիտ, երբեմն ագրեսիվ հանցագործին վայել գործելաոճով»,- համոզմունք հայտնեց Հայկ Դեմոյանը:
Նրա կարծիքով` ցեղասպանության ժխտումը եվրոպական երկրներում պետք է լինի պատժելի, քանի որ ժխտելը դա ռասիստական մոտեցում է, դա վիրավորում է ցեղասպանության զոհերի և վերապրողների հիշատակը:
Հայկ Դեմոյանը նշեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված պետական հանձնաժողով է ստեղծվել, որի նախագահը ՀՀ նախագահն է:
«Լինելու են շարժական ցուցադրություններ, շարժական շուրջ 30 թանգարանների բացում աշխարհի տարբեր երկրներում մոտակա երեք տարիների ընթացքում, որի միջոցով այս թեման լուսաբանվելու է նորովի, նոր մոտեցմամբ»,- ասաց հայկ Դեմոյանը:

No comments: