Wednesday, December 7, 2011

«Asbarez». Ինչպիսի՞ ընթացք կունենա Հայոց ցեղասպանության շրջանում ապահովագրական վճարումների հետ կապված դատական վեճը

News.am. 7-12-2011- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Asbarez»-ում հրապարակված Կարեն Եգպարյանի հոդվածը.
«Թվում է, տարվերջը «իրավաբանական սեզոն» է դառնում: Կհիշեք, որ ԱՄՆ իններոդ օկրուգի վերաքննիչ դատարանը քննարկել էր Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում ապահովագրական վճարումների հետ կապված գործը: Երեք դատավորից բաղկացած դատարանը ոչ բարենպաստ դատավճիռ էր կայացրել, սակայն հետո, երբ դատավորներից մեկը միտքը փոխել էր, կայացվել էր միանգամայն հակառակ բնույթի վճիռ:
Հիմա, կարծես թե, դատարանը որոշել է կրկին վերնայել այդ հարցը: Ինչո՞ւ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը եւ գերմանական ապահովագրական ընկերությունները, որոնք մասնակցում են «Մովսիսյան» կոչվող գործին, բողոքարկել են վերջին վճիռը:
Գործի կարճ նկարագրությունները` փաստերի եւ փաստաթղթերի հետ, դատարանին կներկայացվեն դեկտեմբերի կեսերին, իսկ լուսումները, ըստ ամենայնի, տեղի կունենան մի քանի ամիս անց:
Սակայն ի՞նչը կարող է դրա պատճառ հանդիսանալ: Միգուցե հազիվ նկատելի, նենգ ճնշո՞ւմը կառավարական շրջանակների կողմից: Ենթադրում եմ, որ դա հնարավոր է, սակայն կա եւս մեկ գործ, որը ճանապարհ է հարթում դատարանի միջոցով եւ որն արտաքուստ նման է «Մովսիսյան» գործին: Եւ այդ գործն այնպիսի ընթացք է ստանում, որը հակառակ արդյունք է առաջացնում մեր գործի համար, քանի որ դատարանը ցանկանում է պարզել այդ հարցը:
Նշված գործը (որը կոչվում է «Ֆոն Զահեր») վերաբերում է Հոլոքոստի շրջանի արվեստի գործի կողոպտմանը եւ Կալիֆոռնիայի օրենսդրությանը: Արվեստի գործի ներկայիս տերը` Նորթոն Սայմոնի թանգարանը պնդում է, որ քանի որ դաշնային կառավարությունը պայմանավորվածություն ունի, որի միջոցով կարգավորվում են նման հարցերը, նահանգը չի կարող ընդունել դաշնային կանոններին հակասող օրենք:
Ակնհայտ է, որ թեեւ ոչ ճշգրիտ, սակայն այս երկու գործերի միջեի «նմանություն» կա դաշնային եւ նահանգային մակարդակների հետ կապված: Սակայն առանցքային տարբերությունն այն է, որ հայկական գործի առումով չկա որ մի դաշնային քաղաքականություն, որը նահանգին կարգելեր Հայոց ցեղասօպանության փաստի հիմնա վրա օրենք ընդունել:

Առանձին գոյություն ունի նահանգների` օրենք ընդունելու իրավունքը: Այս կապակցությամբ մեր կողմը կարող է ունենալ այն նահանգների աջակցությունը, որոնք, բնականաբար, չեն ցանկանում սահմանափակել իրենց լիազորությունները»:

No comments: