Wednesday, December 7, 2011

Ալեքսանդր Մարկարով. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը այընտրանք չունի

Panorama.am. 6-12-2011- Վիլնյուսյան հայտարարությամբ ևս մեկ անգամ հաստատվեց այն դրույթը, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Մեկնաբանելով Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր տարածած համատեղ հայտարարությունը, panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Հայտարարության մեջ անհրաժեշտ է ուշադրության դարձնել, ոչ միայն նախադասությունների, այլ որոշ դեպքերում, նաև առանձին բառերի վրա: Ինչպես ցանկացած միջազգային փաստաթուղթում, այնպես էլ այս հայտարարության մեջ հարաբերականորեն մեղմ բառերի ետևում կանգնած են բավականին կոշտ առաջարկներ: Տվյալ պարագայում մենք խոսում ենք մի քանի դրույթների մասին, որոնք հետքրքրության են ներկայացնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի համար, մասնավորապես, ԼՂ հիմախնդիր խաղաղ կարգավորման տեսանկյունից: Առաջինը դրույթը, որի վրա պետք է ուշադրության դարձնել, դա սույն փաստաթղթում շեշտադրվող այն հանգամանքն է, որ ԼՂ հիմախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և այն կարող է լուծվել, միայն և միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:

Բանախոսի կարծիքով, երկրորդ կարևոր դրույթը, որի վրա անհրաժեշտ է ուշադրության դարձնել, դա այն հանգամանքն է, որ համախագահ երկրները խիստ կարևորում են հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների դետալները հստակեցնելու աշխատանքները, ինչի վերաբերյալ համաձանությունը ձեռք բերվել է դեռևս Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ:

Քաղաքագետի համոզմամբ` սույն հայտարարությունն անուղակիորեն ուղված է զինադադարի ռեժիմը մշտապես խախտող ադրբեջանական կողմին:

«Թեև կողմերից որևէ մեկը այս հայտարարության մեջ չի առաձնացվում, բնական է, որ այս կոչը առաջին հերթին ուղղված է զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտող Ադրբեջանին, և այս իրավիճակում, եթե առկա լինեն միջազգային հետքննող մեխանիզմները, ապա հնարավոր կլինի ցույց տալ միջազգային հանրությանը, թե որ է կողմն է խախտում միջազգային պայմանավորվածությունները»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:

Նշենք, որ Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները այս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարևորությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ համանախագահ երկրների և հակամարտող երկրների ջանքերը այսուհետ պետք է ուղղվեն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների դետալները հստակեցնելու աշխատանքներին, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2011 թվականի մարտին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ:

No comments: