Tert.am. 22-12-2011- Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն է անդրադառնում ամերիկյան Associated press գործակալությունը և գրում, որ ֆրանսիացի օրենսդիրները «հեշտությամբ ընդունեցին այդ օրինագիծը»։«Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում քվեների պաշտոնական հաշվում տեղի չունեցավ, օրինագծի ընդունումը վճռվեց ձեռքերը վերև բարձրացնելու միջոցով։ Օրինագիծը դեռևս պետք է ընդունվի Սենատի կողմից, որտեղ դրա ճակատագիրն այդքան էլ հստակ չէ»,–հաղորդում է Associated press–ը։
Գործակալությունն ընդգծում է, որ օրինագիծն առճակատման ուղու վրա դրեց Ֆրանսիային և նրա ռազամավարական դաշնակից, առևտրային գործընկեր Թուրքիային։
«Անկարան այդ ամենին արագ արձագանքեց, պետական հեռուստատեսությունը հաղորդեց, որ դեսպան Թահսին Բուրջուօղլուն հետ է կանչվելու։ Թուրքիան սպառանցել էր, որ եթե ֆրանսիացի օրենսդիրները հետ չկանգնեն այդ նախաձեռնությունից, ինքը հետ է կանչելու դեսպանին և զգուշացրել էր, որ այդ օրինագծի ընդունումը լուրջ հետևանքներ է ունենալու երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար»,–նշված է հոդվածում։
Գործակալությունն այնուհետև հիշեցնում է, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր դեռևս 2001թ., սակայն դրա ժխտման համար պատիժ նախատեսված չէր։ «Օրինագիծը մեկ տարվա ազատազրկում և 45 000 ($59,000) տուգանք է նախատեսում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն, կամ «վիրավորական կերպով» կնսեմացնեն Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի զանգվածային սպանությունը։ Նման պատիժ սահմանվում է նաև Հոլոքոսթը ժխտողների համար»,–նշված է հոդվածում։
«Մեր նախնիները վերջապես կարող են խաղաղ ննջել»,– հոդվածում 75–ամյա Մորիս Դելիղազարյանի խոսքերն է մեջբերում Associated press–ը, որի հետ գործակալության թղթակիցը զրուցել էր Փարիզում՝ օրինագծի ընդունումից հետո։
Ֆրանսիայի Ազգային ժողովը ժամեր առաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո օրինագծի ձևակերպումը փոխարինվել էր «Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձևակերպմամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment