Thursday, December 15, 2011

Ռուսաստանն իրենց կախված ամեն բան անում է ԼՂ հարցի արդարացի լուծման համար. Դորոխին

Tert.am. 14-12-2011- Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ասել է, թե Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իրենից կախված ամեն ինչ անում է՝ ԼՂ հակամարտության արդարացի լուծմանն օգնելու համար։
«Մենք մաքուր խղճով ասում ենք, որ, որպես միջնորդ, Ռուսաստանն իրենից կախված ամեն բան անում է` հակամարտության արդարացի լուծմանն օգնելու համար։ Միջնորդների ներկայացրած առաջարկներում կան շատ բաներ, որոնց մասին դեռևս կարելի է մտածել և խոսել։ Այդ մասին օրերս ասաց նաև Ռուսաստանի արտգործնախարարը՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ժամանակ։ Մյուս կողմից, իհարկե, ժամանակը կանգ չի առնում, և խոսել այն մասին, թե այլևս որևէ բան անել հնարավոր չէ, իհարկե պետք չէ»,–նշել է դեսպանը։
Դորոխինը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ երբեմն արտահայտվող դժգոհությունը համանախագահող երկրների համար խթան է՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու և ակտիվացնելու համար։

No comments: