Thursday, December 15, 2011

Այն, որ նման մարդը զղջում է, արդեն լավ է. Սիլվա Համբարձումյանը ընդունում է Սյունիքի մարզպետի ներողությունը

Tert.am. 15-12-2011- «Գոհ եմ այնքանով, որ Սյունիքին մարզպետը, ով մինջև վերջ հերքում էր, որ ծեծ եղել է, ընդունեց, որ իրականում հարվածել է ինձ: Ես ընդունում եմ նրա հրապարակավ ներողությունը։ Երեխա է ծեծել իր կաբինետում, բայց ոչինչ չի արել: Այն, որ նման մարդը զղջում է, արդեն լավ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:
Նա հայտարարեց նաև, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը ԱԺ ընտրություններում, այն ընտրատարածքում, որտեղ Սյունիքի մարզպետը կառաջադրվի: Գործարարը նշում է, որ շարունակում է պայքարը Սուրիկ Խաչատրյանի անձի դեմ:
Սիլվա Համբարձումյանը չի կարծում, որ գործարարի հանդեպ նման վերաբերմունքը կգցի Հայաստանի միջազգային իմիջը, քանի որ այդ իմիջը չի էլ եղել:
«Ես զբաղվում եմ գործարարությամբ դեռ 1990-ականներից: Ես առաջին շաքարավազ ներմուծողն եմ եղել Հայաստան: Ես ցանկություն չունեմ մտնել քաղաքակնության մեջ: Ինձ բազմիցս նախարարների պաշտոններ են առաջարկել, սակայն ես հրաժավել եմ: Ես չեմ ուզում իմ հեղինակությունը կեղտոտվի: Միայն Սուրիկ Խաչատրյանն է՞, բա էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյա՞նը: Ինչքա՞ն հանքեր է բաժանել»,- ասաց Ս. Հմաբարձումյանը:

No comments: