Wednesday, December 7, 2011

ԱՄՆ-ը համացանցային դեսպանատուն է բացել Իրանում

News.am. 6-12-2011- ԱՄՆ նախագահի վարչակազմն այսօր` դեկտեմբերի 6-ին, համացանցում վիրտուալ դեսպանատուն է բացել Թեհրանում: Ըստ էության, դա պարզապես վեբ կայք է:
«Վզգլյադը» ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն խոսքերը, թե «դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացիների միջեւ երկխոսությանը»: Այդ ուղերձը զետեղվել է դեսպանատան կայքում: Քլինթոնը նաեւ նշում է, որ այդ «դեսպանատունը» «այն ջանքերի մի մասն է, որոնք ուղղված են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ երկու երկրների միջեւ թերըմբռնումը վերացնելուն»,-հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

No comments: