Saturday, December 24, 2011

Ադրբեջանի իշխանությունները որոշել են բանակցություննե՞ր սկսել ընդդիմության հետ

News.am. 24-12-2011- Ադրբեջանի իշխանությունները որոշել են առաջիկա տարում բանակցություններ սկսել ընդդիմության հետ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով ներիշխանական հավաստի աղբյուրները: Աղբյուրը հայտնում է, որ այս անգամ իշխանությունները չեն օգտվի ԵԱՀԿ-ի միջնորդությունից եւ երկկողմ բանակցություններ կվարեն:
«Իշխանությունները որոշել են առանձին հանդիպումներ կազմակերպել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Այս անգամ իշխող կուսակցությունը արմատական ընդդիմության հետ ընդհանուր հայտարարի գալու համար նրա ներկայացուցիչներին իր շտաբ է հրավիրելու: Իհարկե, իշխող կուսակցությունն առաջին հերթին կփորձի կապ հաստատել «Մուսավաթ» եւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունների հետ: Այսպիսով, երկխոսության իրականացումը փաստացի կախված է ընդդիմության պատասխանից»,-գրում է «Պոլիգոն»-ը:

No comments: