Wednesday, December 7, 2011

Ձգձգվող հակամարտությունները վնասում են ԵԱՀԿ–ի հուսալիությունը. Դավութօղլու

Tert.am. 6-12-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ուենցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ երկրների տարածքում ձգձգվող հակամարտությունների առկայությունը վնասում է կազմակերպության հուսալիությունը։
«Անհրաժեշտ է շտապ գործել։ Հենց այդ պատճառով էլ Թուրքիան հանդես է գալիս հակամարտությունների լուծման հարցում ԵԱՀԿ–ի դերի ուժեղացմամբ»,–ասել է Դավութօղլուն և ևս մեկ անգամ հաստատել Թուրքիայի նվիրվածությունը ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։
Թուրքիայի արտգործնախարարն ափսոսանքով նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն առայժմ որևէ շոշափելի արդյունք չի տվել։

No comments: